Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ խմել այրոցի ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Հաճախակի այրոցը կարող է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության ախտանշան լինել: Կերակրափողի լորձաթաղանթի և ստամոքսից կերակրափող թափանցած աղաթթվի, պեպսինի, լեղաթթուների, ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների անմիջական շփման արդյունքում կրծքավանդակի և կոկորդի շրջանում առաջանում է այրոցի զգացում: Այս ախտանիշները կարող են շատ տհաճ լինել, ինչից խուսափելու համար անհրաժեշտ է հետևել` ին՞չ եք ուտում և խմում:
Այրոց առաջացնող ըմպելիքներ
Թթվային ռեֆլյուքսի ախտանիշները կարելի է կառավարել, սակայն դրա համար հարկ է հիշել, թե հատկապես ինչը կարող է պատճառ լինել.
Ալկոհոլ: Էթանոլը ո՛չ միայն խթանում է ստամոքսի կողմից թթուների արտադրությունը, այլ նաև թուլացնում է կերակրափողի ստորին սեղմանը, որն արգելում է ստամոքսի պարունակության անցումը կերակրափող:
Գազավորված ըմպելիքներ: Գազի պղպջակներն՝ անցնելով ստամոքսի մեջ, ընդարձակվում են: Դա լրացուցիչ ճնշում է առաջացնում կերակրափողի սեղմանի վրա և այն կարող է ստամոքսի պարունակության հետ աղաթթուն բաց թողնել կերակրափողի մեջ:
Կոֆեին պարունակող ըմպելիքներ: Կոֆեին է պարունակում է սուրճը, թեյը, էներգետիկ ըմպելիքները և կոլան: Հարկ է ընտրել առանց կոֆեինի մթերքներ և տհաճ ախտանիշները քիչ կանհանգստացնեն:
Քաղցր ըմպելիքներ: Շոկոլադը և կակաոն կոֆեին են պարունակում և ուժեղացնում են թթվային ռեֆլյուքսի ախտանիշները: Սա վերաբերում է ո՛չ միայն տաք շոկոլադին, այլ նաև` կոնֆետներին:
Ցիտրուսային հյութեր: Նարնջի, թուրնջի, կիտրոնի և այլ թթու հյութերը կարող են այրոց հրահրել: Հատկապես խորհուրդ չի տրվում դրանք խմել տաք ուտեստներից հետո կամ զուգակցել ճարպոտ սննդի հետ:
Ըմպելիքներ` այրոցի կանխարգելման համար
Ստամոքս-աղիքային ռեֆլյուքսի բուժման և կանխարգելման համար մթերքները շատ չկան: Այնուամենայնիվ, որոշ ըմպելիքներ կարող են նվազեցնել այդ ախտանիշները:
Կոճապղպեղով թեյ: Կոճապղպեղով թեյը շատ օգտակար է մարսողական համակարգի համար: Բժշկության մեջ նրա եփուկը, թուրմը և փոշին կիրառվում են ստամոքսի խոցի, ախորժակի անկման, ճարպային և խոլեսթերինային փոխանակության խանգարման ժամանակ: Այն իջեցնում է նաև ստամոքսային թթուների արտադրությունը՝ նվազեցնելով այրոցի ռիսկը:
Յոգուրտ: Կաթնամթերքը կարող է նվազեցնել թթվային ռեֆլյուքսը, սակայն քաղցր, հավելումներով յոգուրտները այդ առումով հարմար չեն: Առավել առողջ տարբերակ է հասարակ յոգուրտը` քիչ քանակությամբ մեղրով:
Կաթ: Ճարպազրկված կաթը կարող է թեթևացնել այրոցը, սակայն բարձր յուղայնությամբ կաթից ստիպված եք հրաժարվել: Նշի կաթը նույնպես կարող է արդյունավետ լինել, քանի որ այն հիմնային է և չեզոքացնում է բարձր թթվայնությունը:
Կարևոր է. Н-2 ռեցեպտորների և պրոտոնային պոմպի pաշարիչների երկարատև կիրառումը մեծացնում է ոսկրերի կոտրվածքի և В12 վիտամինի անբավարարության ռիսկը:
Կարդացեք նաև
Մարդկանց մոտ 80 տոկոսից ավելի դեպքերում օրգանիզմում հայտնաբերվում է Helicobacter Pylori մանրէն. սա գաստրոէնտերոլոգների կողմից ներկայացված վերջին...
Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:
Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով...
Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել, կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը...
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...
Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...
Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...
Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության...
Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:
Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում...
Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ...
Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...
Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է: Այն ախտորոշվում է, երբ լյարդի բջիջներում (հեպատոցիտներ) փոփոխությունները դառնում են անվերադարձ: Լյարդի բջիջները քայքայվում են...
Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:
Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...
Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված...
Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն